Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Մաթեմատիկական ունակությունները ի ծնե են

Մաթեմատիկական ունակությունները ի ծնե են

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հնարավոր է դեռ վաղ տարիքում կանխագուշակել, թե երեխան մաթեմատիկական ինչ ունակություններ կունենա:

Դյուքի համալսարանից Արիել Սթարն ու նրա գործընկերները նշում են, որ կրթությունն ու շրջակա միջավայրը պայմանավորում են երեխայի մաթեմատիկական հմտությունները: Սակայն մինչ այժմ չէր հաստատվել, որ նախադպրոցական հասակում երեխաների թվաբանական մտածողությունը մաթեմատիկական գիտելիքների հիմքն է:

Մասնագետները երկու փորձ են իրականացրել: Առաջինի ընթացքում վեց ամսական հասակի 66 երեխաների ցույց են տվել զանազան պատկերներով նկարներ, որի միջոցով ստուգել են, թե որքանով է զարգացած երեխայի թվաբանական մտածողությունը ու տեսնում է արդյոք նա պատկերների միջեւ տարբերությունը, հաղորդում է Med Novelty-ն:

Երեք տարի անց նրանցից 48-ը մասնակցել են մեկ այլ փորձի. Այս անգամ Սթարն ու նրա գործընկերները ստուգել են թվերը համադրելու հաշվելու նրանց ունակությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ վաղ տարիքում թվաբանական հմտություններ ցույց տված երեխաները ավելի լավ արդյունքներ են ցույց տվել 3.5 տարեկան հասակում, թեեւ նրանց ոչ ոք մաթեմատիկա չէր սովորեցրել: Հետեւաբար, կարող են եզրակացնել, որ մարմինների քանակը գնահատելու ի ծնե կարողությունն առաջին հայացքից հիմք է հանդիսանում մաթեմատիկական ունակությունների համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kotikit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ